Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ-Ի ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակներով.

ա) «ներդրումներ» տերմինը նշանակում է` ակտիվների բոլոր տեսակները, մասնավորապես, բայց ոչ բացառապես.

i) շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև գույքի բոլոր տեսակների հետ կապված ցանկացած այլ in rem իրավունքը,

ii) բաժնեմասերից, բաժնետոմսերից և ընկերություններում ու համատեղ ձեռնարկություններում այլ տեսակի մասնակցությունից բխող իրավունքները,

iii) դրամական, այլ գույքային կամ տնտեսական արժեք ունեցող ցանկացած պարտավորության գծով պահանջների իրավունքը,

iv) մտավոր սեփականության, տեխնիկական գործընթացների, բարի համբավի և նոու-հաուի ոլորտներում իրավունքները,

v) հանրային իրավունքով կամ կոնտրակտով տրամադրված իրավունքները` ներառյալ բնական պաշարների հետազոտման, արդյունահանման և հանքամշակման իրավունքները:

բ) «Ներդրողներ» տերմինը, կապված յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի հետ, ներառում է.

i) այն ֆիզիկական անձանց, որոնք այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիներ են,

ii) այն իրավաբանական անձանց, որոնք հիմնված են` համաձայն այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության,

iii) այն իրավաբանական անձանց, որոնք այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ չեն հիմնվել, սակայն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են ֆիզիկական անձանց կողմից, ինչպես նշված է i ենթակետում, կամ իրավաբանական անձանց կողմից, ինչպես նշված է ii ենթակետում:

գ) «Տարածք» տերմինը ընդգրկում է տարածքային ծովին հարակից ցանկացած տարածք, որը, համապատասխան պետության օրենսդրությամբ և միջազգային իրավունքին համապատասխան, այդ պետության սահմանափակ մուտքի իրավունքով տնտեսական գոտի է կամ մայրցամաքային շելֆ, որի նկատմամբ այդ պետությունը ունի իրավասություն կամ ինքնիշխան իրավունքներ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։