Հոդված 3
Հոդված 3
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար երաշխավորի արդար և հավասար ռեժիմ և անհիմն կամ խտրական միջոցներով չպետք է վնասի այդ ներդրողների կողմից ներդրումների գործողության մեջ դրվելուն, կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տիրապետմանը կամ տնօրինմանը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է այդպիսի ներդրումներին տրամադրի ամբողջական նյութական ապահովվածություն և պաշտպանվածություն:
2) Մասնավորապես, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այդպիսի ներդրումներին պետք է տրամադրի այնպիսի ռեժիմ, որը ցանկացած դեպքում չպետք է ավելի պակաս բարենպաստ լինի, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է իր ներդրողների ներդրումներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին. նայած, թե որն է ավելի բարենպաստ այդ ներդրողների համար:
3) Եթե Պայմանավորվող կողմը հատուկ առավելություններ է տրամադրել որևէ երրորդ պետության ներդրողներին, որոնք բխում են մաքսային միություններ, տնտեսական միություններ, արժութային միություններ կամ նմանատիպ կազմակերպություններ հիմնող համաձայնագրերից կամ նման միությունների կամ կազմակերպությունների հիմնումը նախատեսող ժամանակավոր համաձայնագրերից, ապա այդ Պայմանավորվող կողմը պարտավորություն չի ստանձնում նմանատիպ առավելություններ տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին:
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ուսումնասիրի ցանկացած պարտավորություն, որն ինքը կարող է ստանձնել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների առնչությամբ:
5) Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության դրույթները կամ միջազգային իրավունքով գոյություն ունեցող կամ հետագայում, ի լրումն սույն Համաձայնագրի, Պայմանավորվող կողմերի միջև հաստատվող պարտավորությունները պարունակում են ընդհանուր կամ հատուկ կարգ, որը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրում է ավելի բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա այդպիսի կարգը գերակա է սույն Համաձայնագրի նկատմամբ այնքանով, որքանով այն ավելի բարենպաստ է: