Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Պայմանավորվող կողմերը պետք է երաշխավորեն, որ ներդրումների հետ կապված վճարումները կարող են փոխանցվել: Փոխանցումները պետք է կատարվեն ազատ փոխարկելի տարադրամով` առանց սահմանափակման կամ ուշացման: Այդպիսի փոխանցումները ներառում են, մասնավորապես, բայց ոչ բացառապես.

ա) շահույթը, տոկոսները, շահաբաժինները և այլ ընթացիկ եկամուտները,

բ) դրամական միջոցներ, որոնք անհրաժեշտ են`

i) հումքի կամ օժանդակ նյութերի, կիսապատրաստի կամ պատրաստի արտադրանքի ձեռքբերման համար, կամ

ii) հիմնական ակտիվները ներդնելու համար` ներդրման շարունակականությունը ապահովելու նպատակով,

գ) լրացուցիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են ներդրումների շարունակման համար,

դ) փոխառությունների դիմաց վճարումները,

ե) ռոյալթիները կամ վարձավճարները,

զ) ֆիզիկական անձանց շահույթները, որոնք օրինականորեն ստացվել են որպես ներդրման արդյունք կամ որպես աշխատանքի դիմաց վճար,

է) ներդրումների վաճառքից կամ լուծարումից ստացված հասույթները,

ը) վճարները, որոնք բխում են 7-րդ հոդվածից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։