Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև` կապված այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրման հետ, հնարավորության դեպքում պետք է կարգավորվի բարեկամաբար` բանակցությունների միջոցով:

2. Ծանուցումը ներկայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում վեճի կողմերի միջև ուղղակի համաձայնությամբ վեճի բարեկամական կարգավորման կամ դիվանագիտական ուղիներով հաշտեցման անհնարինության դեպքում վեճը ներդրողի հայեցողությամբ ներկայացվում է կամ այն պետության իրավասու դատարանին, որտեղ կատարվել է ներդրումը, կամ միջազգային միջնորդ դատարանի քննմանը: Այդ դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նախապես և անվերապահորեն համաձայնում է կարգավորել ցանկացած վեճ այդ տիպի միջնորդ դատավարության միջոցով: Այդպիսի համաձայնությունը ենթադրում է, որ երկու Պայմանավորվող կողմերը հրաժարվում են պահանջել, որ սպառված լինեն վեճի կարգավորման բոլոր ներքին վարչական կամ դատական միջոցները:

3. Միջազգային միջնորդ դատավարության դեպքում մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերը` կապված առաջինը նշված Պայմանավորվող կողմի` սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորության հետ, որը վերաբերում է վերջինը նշված Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրմանը, պետք է, համապատասխան ներդրողի խնդրանքով, կարգավորելու կամ համաձայնություն ձեռք բերելու նպատակով ներկայացվեն Ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, որը գործում է «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման մասին» Կոնվենցիայի հիման վրա, որը բաց է ստորագրման համար 1965թ. մարտի 18-ից` Վաշինգտոնում:

Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի դարձել վերոհիշյալ Կոնվենցիայի պայմանավորվող պետություն, ներդրումների վերաբերյալ վեճերը պետք է ներկայացվեն Ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման միջազգային կենտրոն` նրա քարտուղարության կողմից իրականացվող ընթացակարգերի կարգավորման լրացուցիչ պայմանները կարգավորող կանոնների (լրացուցիչ պայմանների կանոններ) համաձայն:

4. Իրավաբանական անձը, որը հանդիսանում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, և որը նախքան նման վեճի ծագումը վերահսկվում էր մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կողմից, նշված Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան և այդ Կոնվենցիայի նպատակով պետք է օգտվի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն տրվող ռեժիմից:

5. Միջնորդ դատարանի վճիռը վերջնական է և պարտադիր վեճի կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է իրականացնել վճիռն իր ներքին օրենսդրության համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։