Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Գործակալությունը կլիազորվի անձնակազմ հավաքագրել անմիջապես միայն այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերը ի վիճակի չեն լինի տրամադրելու որակյալ անձնակազմ: Այնուամենայնիվ, ործակալությունը կարող է համաձայնություն ձեռք բերել Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների հետ այդ պետություններից որակյալ անձնակազմ ծառայության վերցնելու թույլտվություն ստանալու համար՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված համաձայնագրերի իրականացման հետ կապված:

2. Ազգային վարչակարգի կողմից տրամադրված անձնակազմը ործակալությունում իր աշխատանքի ընթացքում ենթարկվում է ործակալության անձնակազմի համար սահմանված կանոններին՝ առանց վնաս հասցնելու այն մասնագիտական օգուտների պահպանմանը, որոնք ազգային կանոնակարգերը երաշխավորում են:

3. Ազգային վարչակարգի կողմից հատկացված անձնակազմը կարող է ցանկացած պահի հետ վերադարձվել այդ վարչակարգի մոտ. այդ հետ վերադարձը չի կապվի կարգապահական միջոցների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։