Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Գործակալությունը պատասխանատու կլինի Կոնվենցիայով կամ Հանձնաժողովի կողմից իրեն վերապահված խնդիրների իրականացման համար:

2. Երբ Գործակալությունը ապահովում է օդանավագնացության ծառայություններ, նրա նպատակներն են.

ա) կանխել օդանավերի բախումները,

բ) երաշխավորել օդային փոխադրումների կանոնավոր և արագ աճը,

գ) թռիչքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար ապահովել խորհրդատվություն և օգտակար տեղեկատվություն,

դ) օդանավերին առնչվող համապատասխան կազմակերպություններին ծանուցել որոնման և փրկության համար օգնության անհրաժեշտության մասին և նման կազմակերպություններին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել:

2. Գործակալությունը կստեղծի անհրաժեշտ պայմաններ վերոհիշյալ թվարկված խնդիրների իրականացման համար և կերաշխավորի դրանց բավարար կատարումը:

3. Այդ նպատակով ործակալությունը սերտորեն կհամագործակցի ռազմական մարմինների հետ` օդային փոխադրումների պահանջները, ըստ հնարավորության, արդյունավետ և գործնական կերպով և ռազմական ավիացիայի հատուկ պահանջները բավարարելու նպատակով:

5. Ներքոնշյալ 7-րդ հոդվածի 2-րդ կետի պայմաններին համապատասխան` իր խնդիրների իրականացման համար ործակալությունը, ի թիվս այլոց, կարող է իր պահանջմունքների համար կառուցել և շահագործել շենքեր և շինություններ, մասնավորապես` օդային փոխադրումների հետազոտական և փորձարարական կենտրոններ, օդային փոխադրումների հոսքերի կառավարման կենտրոններ և օդանավագնացության ծառայություններ մատուցող անձնակազմի մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման համար ուսումնական դպրոցներ: Այնուամենայնիվ, նա կդիմի ազգային տեխնիկական ծառայություններին և կօգտագործի գոյություն ունեցող պետական շինությունները, որտեղ էլ դրանք գտնվեն, կրկնօրինակումից խուսափելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։