Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Գլխավոր տնօրենը Կոմիտեի կողմից, 14-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, քվեարկությամբ պաշտոնի կնշանակվի հինգ տարի ժամկետով` պայմանով, որ, վերոհիշյալ 2-րդ կետին համապատասխան, հաշվարկված մեծամասնությունը պակաս չի լինի քվեարկված ձայների 70 տոկոսից: Նրա պաշտոնավարումը համանման ձևով կարող է վերանորոգվել:

2. Գլխավոր տնօրենը Կազմակերպությանը կներկայացնի դատավարություններում և բոլոր քաղաքացիական հարաբերություններում:

3. Բացի այդ, Կոմիտեի և Հանձնաժողովի կողմից հաստատված ընդհանուր քաղաքականությանը համապատասխան, Գլխավոր տնօրենը.

ա) պատասխանատու կլինի ործակալության արդյունավետ գործունեության համար,

բ) կարող է նշանակել անձնակազմի անդամների և կարող է ազատել նրանց պաշտոնից՝ Անձնակազմի համար սահմանված կանոններին համապատասխան,

գ) կարող է գումար պարտքով վերցնել մեկ տարին չգերազանցող ժամկետով, Ֆինանսական կանոնակարգերին համապատասխան, և այդ նպատակով Հանձնաժողովի սահմանած չափերով,

դ) կարող է կոնտրակտներ կնքել թե Կազմակերպությանը ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու և թե Կազմակերպության կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների համար, 10-րդ հոդվածում սահմանված կանոններին համապատասխան, և այդ նպատակով Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում:

4. Գլխավոր տնօրենը կարող է ազատվել վերոհիշյալ գործառույթներից առանց Կոմիտեին նախնական ծանուցման, սակայն բոլոր դեպքերում նա Կոմիտեին տեղյակ կպահի վերոհիշյալ լիազորությունների իրականացման միջոցների մասին:

5. Կոմիտեն կսահմանի այն պայմանները, որոնց համաձայն Գլխավոր տնօրենի փոխարինող կարող է նշանակվել, եթե Գլխավոր տնօրենը ի վիճակի չլինի կատարելու իր պարտականությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։