Հոդված 19
Հոդված 19
1. Առանց վնասելու ներքոնշյալ 2-րդ կետի դրույթները` բյուջեում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար ամենամյա ավանդները կսահմանվեն հետևյալ ձևով.
ա) ավանդների նախնական 30 տոկոսը կհաշվարկվի Պայմանավորվող կողմի համախառն ներքին արտադրանքին համարժեք, ինչպես սահմանված է ներքոնշյալ 3-րդ կետում,
բ) ավանդների հաջորդ 70 տոկոսը կհաշվարկվի ներքոնշյալ 4-րդ կետում սահմանված` Պայմանավորվող կողմի երթուղու պայմանների արժողության հիմքին համարժեք:
2. Որևէ Պայմանավորվող կողմ չպետք է պարտավորված լինի յուրաքանչյուր տվյալ ֆինանսական տարում վճարել Պայմանավորվող կողմերի ավանդների ընդհանուր գումարի 30 տոկոսը գերազանցող ավանդ: Եթե որևէ Պայմանավորվող կողմի` վերոնշյալ 1-ին կետին համապատասխան հաշվարկված ավանդը գերազանցի 30 տոկոսը, ապա ավելցուկը պետք է բաշխվի մյուս Պայմանավորվող կողմերի միջև՝ համաձայն վերոհիշյալ կետում նշված կանոնների:
3. Հաշվարկների համար օգտագործվող համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) կստացվի Եվրոպական տնտեսական համագործակցության կազմակերպության (ԵՏՀԿ) կողմից հավաքված վիճակագրական տվյալներից կամ, այդ տվյալների չհերիքելու դեպքում, համանման երաշխիքներ ունեցող և Հանձնաժողովի որոշման հիման վրա ստեղծվող որևէ այլ մարմնի կողմից, որոնց համար այդ վիճակագրական տվյալները մատչելի են, թվաբանական հաշվարկներ կատարելով վերջին երեք տարիների համար: Համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) արժեքը կլինի այն, որը կհաշվարկվի գնային գործոնի և ընթացիկ գների հիման վրա` արտահայտվելով Եվրոպական հաշվարկային միավորով:
4. Երթուղու պայմանների արժեքի հիմքը, որն օգտագործվում է հաշվարկների համար, պետք է հանդիսանա նախորդ տարվա առնչությամբ սահմանված արժեքի հիմք, սակայն նախորդելով շահագրգիռ ֆինանսական տարվան: