Հոդված 14
Հոդված 14
1. Որոշումները կընդունվեն Կոմիտեի կողմից` ձայների գերակշռող մեծամասնությամբ:
2. Գերակշռող մեծամասնություն նշանակում է հաշվված ձայների կեսից ավելին, այսինքն.
- այդ ձայները գերակշռող են Կոնվենցիայի 8-րդ հոդվածին համապատասխան,
- այդ ձայները ներկայացնում են քվեարկող Պայմանավորվող կողմերի մեծամասնությանը:
3. Եթե առաջարկի համար «կողմ» և «դեմ» քվեարկել են հավասար թվով ձայներ, ապա Նախագահը պետք է որոշի` կամ նույն հանդիպման ընթացքում` կարճ դադարից հետո, կամ առանց դրա անցկացնել երկրորդ քվեարկությունը կամ քննարկման համար առաջարկը ներառել նոր հանդիպման օրակարգում, որի համար պետք է ժամկետ նշանակի: Եթե նոր հանդիպման ժամանակ առաջարկի համար «կողմ» և «դեմ» քվեարկել են կրկին հավասար թվով ձայներ, ապա Նախագահը պետք է վճռորոշ ձայն ունենա: