Հոդված 12
Հոդված 12
1. Կոմիտեն կկազմի և Հանձնաժողովի հավանությանը կփոխանցի ործակալության անձնակազմի կանոնակարգերը.
- դրանք կներառեն, մասնավորապես, անձնակազմի քաղաքացիությանը, աշխատավարձին, կենսաթոշակներին, պաշտոնից ազատմանը, մասնագիտական գաղտնիքին և ծառայության շարունակությանը առնչվող դրույթներ,
- դրանք կսահմանեն այն պաշտոնները, որոնք համատեղության կարգով մեկ այլ պաշտոնի հետ չեն կարող զբաղեցվել առանց Գլխավոր տնօրենի թույլտվության:
2. Աշխատանքի միջազգային կազմակերպության վարչական դատարանը ունի բացառիկ ընդդատություն Կազմակերպության և ործակալության անձնակազմի միջև ծագող վեճերի նկատմամբ՝ բացառելով ազգային կամ միջազգային այլ դատարանների կամ արբիտրաժների ընդդատությունը: