Հոդված 20
Հոդված 20
1. Կազմակերպությունը կարող է փոխառություն վերցնել միջազգային ֆինանսական շուկաներում՝ իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ ստանալու նպատակով:
2. Կազմակերպությունը կարող է փոխառություն հայցել Պայմանավորվող կողմի ֆինանսական շուկաներում միջազգային փոխառությունների վերաբերյալ ազգային օրենսդրության համապատասխան կամ, նման օրենսդրության բացակայության դեպքում, Պայմանավորվող կողմի հետ համաձայնությամբ:
3. Ֆինանսական կանոնակարգերը կսահմանեն ընթացակարգեր, որոնց համաձայն Կազմակերպությունը վերցնում և վերադարձնում է փոխառությունները:
4. Յուրաքանչյուր բյուջե կսահմանի այն առավելագույն գումարը, որը Կազմակերպությունը կարող է պարտքով վերցնել այդ բյուջեով ծածկվող տարում:
5. Սույն հոդվածի շրջանակներում ընդգրկվող դեպքերում Կազմակերպությունը կգործի Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինների կամ հարցին առնչվող նրանց բանկերի հետ համաձայնությամբ: