Հոդված 23
Հոդված 23
1. Գործակալության ծառայությունների վարչական կամ տեխնիկական տեսչական ստուգումները կարելի է իրականացնել, եթե դա պահանջում է Հանձնաժողովը, կամ գործելով սեփական նախաձեռնությամբ, կամ Կոմիտեի, կամ Գլխավոր տնօրենի խնդրանքի հիման վրա:
2. Նման տեսչական ստուգումները կկատարեն Պայմանավորվող կողմերի վարչակարգերում ծառայողները: Յուրաքանչյուր տեսչական կոմիտե բաղկացած կլինի տարբեր քաղաքացիություն ունեցող առնվազն երկու անձից և հնարավորության դեպքում կներառի նախորդ տեսչությանը մասնակցած անձին: