Հոդված 4
Հոդված 4
1. Կոմիտեն բաղկացած կլինի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներկայացուցիչներից, որը կարող է նշանակել մի քանի ներկայացուցիչների՝ թե քաղաքացիական ավիացիայի և թե ազգային պաշտպանության շահերի ներկայացուցչությունը ապահովելու նպատակով: Ներկայացուցիչներից միայն մեկը ձայնի իրավունք կունենա, և այդ ներկայացուցիչը կլինի իր երկրում օդանավագնացության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյա: Յուրաքանչյուր ներկայացուցիչ կունենա փոխարինող, որը նրա բացակայության ժամանակ օրինականորեն կներկայացնի նրան:
2. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի նպատակների համար Կոմիտեն կարող է ընդլայնվել` ներառելով Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրի մասնակիցներ հանդիսացող ոչ անդամ պետությունների ներկայացուցիչներին: Այդպիսով ընդլայնված Կոմիտեն որոշումներ կընդունի նշված Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
3. Երբ դրա գործողության վերաբերյալ դրույթը ամրագրված է, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, Կազմակերպության և ոչ անդամ պետությունների միջև կնքվող այլ համաձայնագրերում, մասնավորապես օդային փոխադրումների հոսքերը կառավարելու համար, Հանձնաժողովը կընդլայնվի և որոշումներ կընդունի այդ համաձայնագրերի դրույթներին համապատասխան: