Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Հանձնաժողովի խնդրանքով` Կոմիտեն կպատրաստի մի քանի տարի ընդգրկող ներդրումային և աշխատանքային ծրագրեր: Ծրագրերը պետք է ստանան Հանձնաժողովի հավանությունը:

2. Մասնավորապես Կոմիտեն, Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, Հանձնաժողովի հավանությանը ներկայացնելու համար.

ա) կկազմի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «ե», «զ» և «ժ» ենթակետերում նախատեսված խնդիրների ծրագիր,

բ) կձևակերպի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված երկարատև ընդհանուր նպատակներ,

գ) կուսումնասիրի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետում նախատեսված հետազոտական և զարգացման ծրագրեր,

դ) կկազմի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նախատեսված միջնաժամկետ ընդհանուր ծրագրեր և կձևակերպի նշված հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նախատեսված` ցամաքային և օդանավում օգտագործվող համակարգերի և անձնակազմի պատրաստման հետ կապված ընդհանուր քաղաքականություններ,

ե) կընդունի Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նախատեսված համաձայնագրերը,

զ) կկարգավորի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ը» և «թ» ենթակետերում նախատեսված ուսումնասիրությունները:

3. Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի կողմից լիազորությունների փոխանցման սահմաններում Կոմիտեն որոշում կընդունի բանակցություններ սկսել Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված համաձայնագրերի կնքման նպատակով և անհրաժեշտության դեպքում կհաստատի համաձայնեցված համաձայնագրերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։