Հոդված 1
Հոդված 1
Ոլորտը
1. Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, սույն Համաձայնագրի հիման վրա և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, նպաստել ավտոմոբիլային հաղորդակցության բնագավառում համագործակցությանը, իրենց երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ պետություններ կամ երրորդ պետություններից ուղևորների և բեռների` երկկողմ և տարանցիկ ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացմանը` այդ նպատակների համար սահմանելով նշված փոխադրումների իրականացման կարգը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փոխադրումներն իրականացվում են միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության համար նախատեսված ճանապարհներով` Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով (այդ թվում` թեթև մարդատար ավտոտրանսպորտային միջոցներով):
3. Սույն Համաձայնագիրը չի շոշափում Պայմանավորվող կողմերի` այլ միջազգային համաձայնագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները: