Գլուխ III · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 14. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը
Հոդված 14. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը
Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը Ազգային ժողով է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:
Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրն ընդգրկում է վերահսկողության բնույթը և ժամանակացույցը:
Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը կազմելիս հաշվի են առնվում Ազգային ժողովի հանձնաժողովների, խմբակցությունների և խմբերի, ինչպես նաև պատգամավորների առաջարկները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հաստատվելուց հետո Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:
(14-րդ հոդվածը խմբ., փոփ. 10.03.99 ՀՕ-290, լրաց. 24.10.00 ՀՕ-105)