Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

Հոդված 15. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը

գործել է մինչև 2007-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 15. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը

Վերահսկիչ պալատի գործունեության արդյունքներն ամփոփվում են տարեկան հաշվետվության մեջ:

Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին` բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

(15-րդ հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։