Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-04-11-ից մինչև 2000-12-10։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Վերահսկողության իրականացման ձևերը

գործել է մինչև 2000-12-10Բացել ARLIS-ում

Հոդված 6. Վերահսկողության իրականացման ձևերը

(վերնագիրը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացնում է ուսումնասիրությունների և օրենքով սահմանված այլ ձևերով:

Վերահսկողությունն ընդգրկում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից իր իրավասության շրջանակներում և կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր պահանջելը, ստանալը, դրանց հետ ծանոթանալը և վերլուծելը.

բ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ֆինանսատնտեսական փաստաթղթերի հետ տեղում ծանոթանալը և իրավիճակն արձանագրելը:

Վերահսկողության արդյունքները և դրանցից բխող առաջարկություններն ամփոփվում են համապատասխան տեղեկանքներում, արձանագրություններում և եզրակացություններում:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 10.03.99 ՀՕ-290)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։