Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-04-11-ից մինչև 2000-12-10։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Վերահսկողության ենթակա մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունները և պատասխանատվությունը

գործել է մինչև 2000-12-10Բացել ARLIS-ում

Հոդված 7. Վերահսկողության ենթակա մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունները և պատասխանատվությունը

(վերնագիրը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Վերահսկիչ պալատին ըստ պահանջի տեղեկանքներ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ, աջակցել Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց` իրենց պարտականությունները կատարելիս:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք Վերահսկիչ պալատին կեղծ կամ ուշացումով տեղեկություններ հաղորդելու, նրա պաշտոնատար անձանց պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Վերահսկողության արդյունքներին ծանոթանալուց հետո, դրանց առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկների ղեկավարները մեկամսյա ժամկետում Ազգային ժողով և Վերահսկիչ պալատ պաշտոնական տեղեկատվություն են ներկայացնում` բացահայտված խախտումները վերացնելու, պետությանը հասցված վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.03.99 ՀՕ-290)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։