Գլուխ IV · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 22. Ուսումնասիրություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի պարտականությունները
Հոդված 22. Ուսումնասիրություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի պարտականությունները
Վերահսկիչ պալատի ուսումնասիրություն իրականացնող աշխատակիցը պարտավոր է`
ա) ուսումնասիրվող մարմնի ղեկավարին ներկայացնել ուսումնասիրություն անցկացնելու մասին հրամանը.
բ) անաչառ և համակողմանի ուսումնասիրել ուսումնասիրությանն առնչվող տեղեկությունները և փաստերը, ուսումնասիրության արդյունքներով կազմել արձանագրություն.
գ) պահպանել ուսումնասիրվող մարմնի` օրենքով սահմանված իրավունքները և օրինական շահերը.
դ) հնարավորին չափ չխոչընդոտել ուսումնասիրվող մարմնի բնականոն աշխատանքին.
ե) ուսումնասիրվող մարմնի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին ու պարտականություններն.
զ) ուսումնասիրվող մարմնի ղեկավարին ծանոթացնել ուսումնասիրության արդյունքներին: