Հոդված 13. Վեճերի կարգավորումը
Հոդված 13. Վեճերի կարգավորումը
1. Երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որը Կողմերը չեն կարող լուծել բանակցությունների կամ կարգավորման այլ միջոցներով, փոխանցվում է արբիտրաժ` ցանկացած վիճաբանող Պայմանավորվող կողմի պահանջով և այդ նպատակով փոխանցվում է մեկ կամ մի քանի միջնորդ դատավորների, որոնք ընտրվում են վիճաբանող Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Եթե, արբիտրաժի պահանջի օրվանից սկսած, երեք ամսվա ընթացքում վիճաբանող Պայմանավորվող կողմերը չկարողանան պայմանավորվել միջնորդ դատավորի կամ միջնորդ դատավորների ընտրության վերաբերյալ, այդ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` մեկ միջնորդ դատավոր նշանակելու խնդրանքով, որին փոխանցվում է տվյալ վեճը` լուծման համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն նշանակված միջնորդ դատավորի կամ միջնորդ դատավորների վճիռը պարտադրող ուժ ունի վիճաբանող Պայմանավորվող կողմերի համար: