Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Սույն Համաձայնագրի I հավելվածում փոփոխություններ կատարելու ընթացակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Սույն Համաձայնագրի I հավելվածում փոփոխություններ կատարելու ընթացակարգը

1. Սույն Համաձայնագրի I հավելվածը կարող է փոփոխվել սույն հոդվածում նշված ընթացակարգի համաձայն:

2. Պայմանավորվող կողմի պահանջով սույն Համաձայնագրի I հավելվածում փոփոխություններ կատարելու մասին նրա ցանկացած առաջարկություն քննարկվում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ճանապարհային տրանսպորտի աշխատանքային խմբում:

3. Եթե փոփոխությունն ընդունված է մեծամասնության կողմից, և եթե այդպիսի մեծամասնությունը ներառում է ներկա և քվեարկող Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը, Գլխավոր քարտուղարը փոփոխությունն ուղարկում է անմիջականորեն շահագրգիռ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին: Անմիջականորեն շահագրգիռ Պայմանավորվող կողմեր են համարվում`

ա) նոր կամ գոյություն ունեցող A կարգի միջազգային ճանապարհի փոփոխության դեպքում` ցանկացած Պայմանավորվող կողմ, որի տարածքը հատում է տվյալ ճանապարհը,

բ) նոր կամ գոյություն ունեցող B կարգի միջազգային ճանապարհի փոփոխության դեպքում` ցանկացած Պայմանավորվող կողմ, որը սահմանակից է հայց ներկայացրած երկրի հետ, որի տարածքը հատվում է միջազգային A կարգի ճանապարհի կամ ճանապարհների հետ, որոնց հետ կապված է նոր կամ փոփոխման ենթակա B կարգի միջազգային ճանապարհը: Սույն կետի նպատակներով սահմանակից են համարվում նաև այն երկու Պայմանավորվող կողմերը, որոնց տարածքում գտնվում են A կարգի միջազգային ճանապարհի կամ ճանապարհների վրա գտնվող ծովային երթուղու վերջնական կետերը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն հաղորդված ցանկացած առաջարկվող փոփոխություն ընդունվում է, եթե, այդ հայտարարության օրվանից սկսած, վեցամսյա ժամկետում անմիջականորեն շահագրգիռ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններից ոչ մեկը չի ծանուցում Գլխավոր քարտուղարին փոփոխությանն առարկելու մասին: Եթե Պայմանավորվող կողմի մարմինը հայտարարում է, որ իր ազգային օրենսդրությունը պարտավորեցնում է իր համաձայնությունը ենթարկել հատուկ թույլտվությանը կամ օրենսդիր մարմնի հավանությանը, իրավասու մարմինը չի համարվում սույն Համաձայնագրի 1-ին հավելվածի փոփոխություններին համաձայնած կողմ, և առաջարկվող փոփոխությունը համարվում է ընդունված միայն այն ժամանակ, երբ նշված իրավասու մարմինը ծանուցում է Գլխավոր քարտուղարին պահանջվող թույլտվությունը կամ հավանությունը ստանալու մասին:

Եթե նման ծանուցումը չի արվում 18 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ առաջարկվող փոփոխությունն ուղարկվել է իրավասու մարմին, կամ եթե վերոնշյալ վեցամսյա ժամկետում անմիջականորեն շահագրգիռ Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հայտնում է իր առարկությունն առաջարկվող փոփոխության վերաբերյալ, փոփոխությունը չի ընդունվում:

5. Ցանկացած ընդունված փոփոխություն Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է բոլոր Պայմանավորվող կողմերին և ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի համար այդ ծանուցման ուղարկումից երեք ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։