Հոդված 9. Սույն Համաձայնագրի II և III հավելվածներում փոփոխություններ կատարելու ընթացակարգը
Հոդված 9. Սույն Համաձայնագրի II և III հավելվածներում փոփոխություններ կատարելու ընթացակարգը
1. Սույն Համաձայնագրի II և III հավելվածները կարող են փոփոխվել սույն հոդվածում նշված ընթացակարգի համաձայն:
2. Պայմանավորվող կողմի պահանջով սույն Համաձայնագրի II և III հավելվածներում փոփոխություններ կատարելու մասին նրա ցանկացած առաջարկություն քննարկվում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ճանապարհային տրանսպորտի աշխատանքային խմբում:
3. Եթե փոփոխությունն ընդունված է մեծամասնության կողմից, և եթե այդպիսի մեծամասնությունը ներառում է ներկա և քվեարկող Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը, Գլխավոր քարտուղարը փոփոխությունն ուղարկում է անմիջականորեն շահագրգիռ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին` ընդունելու համար:
4. Նման փոփոխությունն ընդունվում է, եթե, ծանուցման ուղարկման օրվանից սկսած, վեցամսյա ժամկետում մեկ երրորդից պակաս Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն են ծանուցում Գլխավոր քարտուղարին փոփոխության վերաբերյալ իրենց առարկության մասին:
5. Ցանկացած ընդունված փոփոխություն Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է բոլոր Պայմանավորվող կողմերին և ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի համար, այդ ծանուցման ուղարկումից երեք ամիս հետո: