Հոդված 6. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը
Հոդված 6. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 90 օր անց` սկսած այն օրվանից, երբ ութ պետությունների կառավարությունները ստորագրում են այն առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին պայմանի կամ ի պահ են հանձնել վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը` պայմանով, որ E-ճանապարհային միջազգային ցանցի մեկ կամ ավելի ճանապարհներ շարունակաբար միացնում են առնվազն չորս պետությունների տարածքները, որոնք նշված ձևով ստորագրել են կամ ի պահ են հանձնել նման փաստաթուղթը: Եթե այս պայմանը չի կատարվում, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 90 օր անց` սկսած այն օրվանից, երբ այն ստորագրվում է առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին պայմանի, կամ ի պահ է հանձնվում վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միացման փաստաթուղթը, որով այդ պայմանը բավարարվում է:
2. Յուրաքանչյուր պետության համար, որն ի պահ է հանձնում վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը սույն հոդվածի 1-ին կետում նշված 90 օր ժամկետի սկսվելուց հետո, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նշված փաստաթուղթն ի պահ հանձնելուց 90 օր հետո:
3. Ուժի մեջ մտնելով` սույն Համաձայնագիրը դադարեցնում է Պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում գործող` 1950 թ. սեպտեմբերի 16-ին Ժնևում ստորագրված Միջազգային ավտոմայրուղիների շինարարության մասին Հռչակագիրը և փոխարինում է նրան: