Հոդված 5. Սույն Համաձայնագրի ստորագրման և Մասնակից դառնալու ընթացակարգը
Հոդված 5. Սույն Համաձայնագրի ստորագրման և Մասնակից դառնալու ընթացակարգը
1. Սույն Համաձայնագիրը ստորագրության համար բաց է մինչև 1976 թ. դեկտեմբերի 31-ը` այն պետությունների համար, որոնք Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամներ են, կամ որոնց թույլատրված է մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդատուի կարգավիճակով` համապատասխան Հանձնաժողովի իրավասության մասին 8-րդ կետի:
2. Այդ պետությունները կարող են դառնալ սույն Համաձայնագրի Կողմեր հետևյալ ճանապարհով.
ա) ստորագրմամբ, որը ենթակա չէ վավերացման, ընդունման կամ հաստատման,
բ) ստորագրմամբ, որը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման, որին հաջորդում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը, կամ
գ) միանալով դրան:
3. Վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միանալն իրականացվում են պատշաճ ձևով կազմած փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով: