Հոդված 7. Սույն Համաձայնագրի հիմնական տեքստում փոփոխություններ կատարելու ընթացակարգը
Հոդված 7. Սույն Համաձայնագրի հիմնական տեքստում փոփոխություններ կատարելու ընթացակարգը
1. Սույն Համաձայնագրի հիմնական տեքստում կարող են փոփոխություններ կատարվել սույն հոդվածում նշված ընթացակարգերից մեկի համաձայն:
2. ա) Պայմանավորվող կողմի պահանջով սույն Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին նրա ցանկացած առաջարկություն քննարկվում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ճանապարհային տրանսպորտի աշխատանքային խմբում:
բ) Եթե փոփոխությունն ընդունված է ներկա և քվեարկողների երկու երրորդի կողմից, և եթե այդպիսի մեծամասնությունը ներառում է ներկա և քվեարկող Պայմանավորվող կողմերի երկու երրորդը կազմող մեծամասնությունը, Գլխավոր քարտուղարն ուղարկում է փոփոխությունը բոլոր Պայմանավորվող կողմերին` այն ընդունելու համար:
գ) Եթե փոփոխությունն ընդունվել է Պայմանավորվող կողմերի երկու երրորդի կողմից, Գլխավոր քարտուղարը այդ մասին ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին, և, այդ ծանուցման օրվանից սկսած, 12 ամիս հետո փոփոխությունը մտնում է ուժի մեջ: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի համար` բացառությամբ այն Կողմերի, որոնք դրա ուժի մեջ մտնելուց առաջ հայտարարել են, որ չեն ընդունում այդ փոփոխությունը:
3. Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդի պահանջով` Գլխավոր քարտուղարը գումարում է խորհրդաժողով, որին հրավիրվում են 5-րդ հոդվածում նշված պետությունները: Սույն հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ընթացակարգը կիրառվում է նման խորհրդաժողովի քննարկմանը ներկայացված ցանկացած փոփոխության դեպքում: