Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ուղղումներ առաջարկել սույն Արձանագրության մեջ և դրանք ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարը ցանկացած առաջարկված ուղղում փոխանցում է Մասնակից պետություններին՝ խնդրելով իրեն ծանուցել առաջարկված ուղղումների քննարկման և դրանց վերաբերյալ քվեարկելու համար Մասնակից պետությունների խորհրդաժողով հրավիրելու իրենց հավանության մասին: Եթե Մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը հավանություն է տալիս այդպիսի խորհրդաժողով հրավիրելու առաջարկին, Գլխավոր քարտուղարը հրավիրում է խորհրդաժողով Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Խորհրդաժողովին ներկա և քվեարկող Մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ուղղումն ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի հաստատմանը:

2. Ուղղումներն ուժի մեջ են մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից հաստատվելուց և սույն Արձանագրության Մասնակից պետությունների երկու երրորդ մեծամասնության կողմից ներպետական սահմանադրական ընթացակարգով ընդունվելուց հետո:

3. Ուղղումների ուժի մեջ մտնելուց հետո դրանք պարտադիր են այն Մասնակից պետությունների համար, որոնք ընդունել են դրանք. մյուս Մասնակից պետությունների համար պարտադիր են սույն Արձանագրության դրույթները և նախկինում արված ուղղումները, որոնք նրանք ընդունել են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։