Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Եթե Կոմիտեն հավաստի տեղեկատվություն է ստանում Մասնակից պետության կողմից Կոնվենցիայում ամրագրված իրավունքների լուրջ և պարբերական խախտումների մասին, Կոմիտեն առաջարկում է Մասնակից պետությանը համագործակցել տեղեկատվությունը քննելու ուղղությամբ և այդ նպատակով ներկայացնել համապատասխան տեղեկությունների վերաբերյալ դիտարկումներ:

2. Հաշվի առնելով գործի վերաբերյալ տվյալ Մասնակից պետության կողմից ներկայացված ցանկացած դիտարկումը, ինչպես նաև այդ առնչությամբ տրամադրված այլ հավաստի տեղեկատվությունը, Կոմիտեն կարող է իր մեկ կամ ավելի անդամներին հանձնարարել անցկացնել հետաքննություն և հրատապ զեկույց ներկայացնել Կոմիտեին: Հիմնավորված լինելու և Մասնակից պետության համաձայնության դեպքում այդ հետաքննությունը կարող է ներառել նաև այդ պետության տարածք այցելությունը:

3. Հետաքննության արդյունքները քննելուց հետո Կոմիտեն այդ արդյունքները մեկնաբանությունների և առաջարկությունների հետ միասին փոխանցում է շահագրգիռ Մասնակից պետությանը:

4. Շահագրգիռ Մասնակից պետությունը Կոմիտեի կողմից փոխանցված արդյունքները, մեկնաբանությունները և առաջարկությունները ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, իր դիտարկումներն է ներկայացնում Կոմիտեին:

5. Այսպիսի հետաքննությունն անցկացվում է գաղտնի, և ընթացակարգերի բոլոր փուլերում ապահովվում է շահագրգիռ Մասնակից պետության համագործակցությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։