Հոդված 9
Հոդված 9
1. Կոմիտեն կարող է շահագրգիռ Մասնակից պետությանը առաջարկել Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն ներկայացվող իր հաշվետվությունում ընդգրկել Արձանագրության 8-րդ հոդվածի համաձայն անցկացված հետաքննությունների արդյունքներին ի պատասխան ձեռնարկված ցանկացած միջոցառման մանրամասները:
2. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված վեցամսյա ժամկետի ավարտից հետո շահագրգիռ Մասնակից պետությանն առաջարկել տեղեկացնել այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են` ի պատասխան այդպիսի հետաքննության: