Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Կոմիտեն չի քննարկում հաղորդագրությունը, քանի դեռ չի համոզվում, որ սպառվել են ներպետական բոլոր միջոցները` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների կիրառումը ոչ խելամիտ կերպով ձգձգվում է, կամ եթե դրանց կիրառումը ակնհայտորեն չի հանգեցնում արդյունավետ լուծման:

2. Կոմիտեն անընդունելի է հայտարարում հաղորդագրությունը, եթե.

ա) նույն գործն արդեն քննվել է Կոմիտեի կողմից, կամ եթե այն քննվում կամ արդեն քննվել է միջազգային հետաքննչական կամ կարգավորման այլ ընթացակարգով.

բ) այն անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ.

գ) այն ակնհայտորեն թերի է կամ բավարար հիմնավորված չէ.

դ) այն հաղորդագրություն ներկայացնելու իրավունքի չարաշահում է.

ե) հաղորդագրության հիմք հանդիսացող փաստերը տեղի են ունեցել սույն Արձանագրության` շահագրգիռ Մասնակից պետության համար ուժի մեջ մտնելուց առաջ` բացառությամբ, եթե տվյալ փաստերը շարունակել են գրանցվել վերոհիշյալ պահից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։