Հոդված 5
Հոդված 5
1. Հաղորդագրությունը ստանալուց հետո` ցանկացած պահի, և մինչև գործի բովանդակության վերաբերյալ որոշում կայացնելը Կոմիտեն կարող է շահագրգիռ Մասնակից պետությունից պահանջել քննարկելու բողոքի ապահովման ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին դիմումը, որոնք անհրաժեշտ կարող են լինել ենթադրվող խախտման զոհին կամ զոհերին անհատուցելի վնասի պատճառումը կանխելու համար:
2. Եթե Կոմիտեն իրականացնում է սույն հոդվածի 1-ին կետում նշված իր իրավասությունը, ապա դրանից չի բխում, թե նա որոշում է կայացրել գործի ընդունելի լինելու կամ բովանդակության վերաբերյալ: