Հոդված 19
Հոդված 19
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը՝ այդ մասին գրավոր ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու պահից վեց ամիս հետո:
2. Չեղյալ հայտարարելը չի ազդում սույն Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն ցանկացած հաղորդագրության կամ 8-րդ հոդվածի համաձայն կատարվող հետաքննությանը վերաբերող դրույթների շարունակական կիրառման վրա` մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը: