Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Կոմիտեն սույն Արձանագրության համաձայն ստացված հաղորդագրությունը քննության է առնում անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ նրանց անունից և շահագրգիռ Մասնակից պետության կողմից տրամադրված տեղեկությունների լույսի ներքո՝ պայմանով, որ այդ տեղեկությունները փոխանցված են երկու կողմերին:

2. Սույն Արձանագրության համաձայն ստացված հաղորդագրությունները քննելիս Կոմիտեն անցկացնում է փակ նիստեր:

3. Հաղորդագրությունը քննելուց հետո Կոմիտեն շահագրգիռ կողմերին է ուղարկում հաղորդագրության վերաբերյալ իր տեսակետները առաջարկությունների հետ միասին, եթե այդպիսիք կան:

4. Մասնակից պետությունը պատշաճ կերպով ուսումնասիրում է Կոմիտեի տեսակետները և, առկայության դեպքում, առաջարկությունները և վեց ամսվա ընթացքում Կոմիտեին է ուղարկում գրավոր պատասխան` ներառյալ Կոմիտեի տեսակետների և առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված ցանկացած գործողության վերաբերյալ տեղեկատվությունը:

5. Կոմիտեն կարող է Մասնակից պետությանը առաջարկել լրացուցիչ տեղեկություն տրամադրել Կոմիտեի տեսակետներին և, եթե այդպիսիք առկա են, առաջարկություններին ի պատասխան ձեռնարկված ցանկացած միջոցի մասին, այդ թվում` նաև, եթե Կոմիտեն նպատակահարմար է գտնում, այդ մասին նշել Մասնակից պետության կողմից Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն տրամադրվող հետագա հաշվետվություններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։