Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-166-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ավտոբուս` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

բաժանարար գոտի` ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար.

բեռնատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

զոհված` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած անձ.

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր.

թեթև մարդատար ավտոմոբիլ` ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

ինքնաշեն տրանսպորտային միջոց` անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց.

իրավասու պաշտոնատար անձ` վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու և (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող ոստիկանության պաշտոնատար անձ.

հաշվառումից հանում` տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողություն.

հատուկ տարածք` արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք.

վերահաշվառում` տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն, համարակիր ագրեգատների համարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ) որևէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողություն.

վերասարքավորում` տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն.

վիրավոր` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած անձ, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը.».

բ) «ավտոմոբիլ», «բնակավայր», «երկաթուղային գծանց», «ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց», «կողնակ», «հետիոտն», «մայթ», «մեխանիկական տրանսպորտային միջոց», «մոտոցիկլետ», «ոչ սթափ վիճակ», «տեսանելիության հեռավորություն» և «ուղևոր» հասկացությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ավտոմոբիլ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց: Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.

բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով.

երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս).

կողնակ` տրանսպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի համար նախատեսված, երթևեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.

հետիոտն` տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավասարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային սայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ տանող կամ բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձը, ինչպես նաև շարժիչով հաշմանդամային սայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.

մայթ` օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող կամ դրանից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր.

մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները.

մոտոցիկլետ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց: Մոտոցիկլետին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի և ուղևորների` մինչև 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները, ինչպես նաև մոտոսահնակները (ձյունագնացները).

ոչ սթափ վիճակ` ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն.

տեսանելիության հեռավորություն` վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող դիտակետից մինչև նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած հեռավորությունը.

ուղևոր` տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի.».

գ) հանել «կազմակերպված տրանսպորտային շարասյուն` մշտապես միացված լապտերներով, անմիջապես իրար հետևից միևնույն երթևեկության գոտիով ընթացող առնվազն 2 մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով.» և «վազանց` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած երթևեկության գոտուց դուրս գալու հետ.» հասկացությունները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։