Հոդված 38. Միջնորդ դատարանի վճռի վերանայումը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով
Հոդված 38. Միջնորդ դատարանի վճռի վերանայումը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով
1. Միջնորդ դատարանն իր կայացրած վճիռը, մինչև դրա կատարումը, կարող է վերանայել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով:
2. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով միջնորդ դատարանի վճիռը վերանայվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով:
3. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով միջնորդ դատարանի վճիռը վերանայելու մասին կողմի դիմումը քննվում է միջնորդ դատարանի նիստում: Կողմերը պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
4. Միջնորդ դատարանը, քննելով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վճիռը վերանայելու մասին կողմի դիմումը, իրավունք ունի վերացնել վճիռը կամ մերժել դրա վերանայումը:
5. Վճիռը վերացնելու դեպքում միջնորդ դատարանը գործը քննում է սույն օրենքով սահմանված կանոններով:
6. Կողմն իրավունք ունի հայց հարուցել առաջին ատյանի կամ տնտեսական դատարան, եթե`
1) միջնորդ դատարանը մերժել է վճռի վերանայումը նոր երևան եկած հանգամանքների հետևանքներով.
2) միջնորդ դատարանի վճռի կատարումից հետո ի հայտ են եկել նոր երևան եկած հանգամանքներ.
3) անհնար է գործի քննությունը նույն միջնորդ դատարանում:
(38-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-217)