Հոդված 40. Կատարողական թերթ տալը մերժելու հիմքերը
Հոդված 40. Կատարողական թերթ տալը մերժելու հիմքերը
Առաջին ատյանի կամ տնտեսական դատարանն իրավունք ունի մերժել միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը, եթե`
1) վեճը ենթակա չէ միջնորդ դատարանի քննությանը.
2) միջնորդ դատարանի կազմավորման կարգը չի համապատասխանում կողմերի միջնորդ համաձայնությանը.
3) կողմը, ընդդեմ որի կայացվել է միջնորդ դատարանի վճիռը, պատշաճ ձևով չի տեղեկացվել գործի քննության ժամանակի և վայրի մասին.
4) միջնորդ դատարանի վճիռը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներին ու իրավական ակտերին, եթե կողմերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ իրավաբանական անձինք, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք են.
5) միջնորդ դատարանի վճիռը չի համապատասխանում կողմերի միջնորդ համաձայնությամբ կիրառման ենթակա այլ պետության քաղաքացիական իրավունքի նորմերին, եթե նրանցից թեկուզ մեկն օտարերկրյա անձ է:
(40-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-217)