Գլուխ 2 · ՄԻՋՆՈՐԴ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 7. Միջնորդ համաձայնության հասկացությունը
Հոդված 7. Միջնորդ համաձայնության հասկացությունը
1. Միջնորդ համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային բնույթի որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերը միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու մասին:
2. Միջնորդ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես առանձին պայմանագրի (միջնորդ պայմանավորվածություն), այնպես էլ հիմնական պայմանագրում վերապահման (միջնորդ վերապահում) ձևով: