Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Միջնորդ դատարան դիմելու իրավունքը
Հոդված 6. Միջնորդ դատարան դիմելու իրավունքը
Կողմերի միջնորդ համաձայնության առկայության դեպքում միջնորդ դատարան դիմելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (այդ թվում` անհատ ձեռներեցները) և իրավաբանական անձինք, օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք (այսուհետ` օտարերկրյա անձինք), ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: