Գլուխ 4 · ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. Դատավարության լեզուն
Հոդված 23. Դատավարության լեզուն
1. Դատավարության լեզուն (լեզուները), որը պետք է օգտագործվի վեճը լուծելիս, որոշվում է կողմերի համաձայնությամբ: Նման համաձայնության բացակայության դեպքում դատավարության լեզուն (լեզուները) որոշում է միջնորդ դատարանը:
2. Միջնորդ դատարանը կարող է կողմերից պահանջել գրավոր ապացույցի տեքստի թարգմանությունն այն լեզվով, որը պետք է օգտագործվի վեճը լուծելիս: