Գլուխ 6 · ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 39. Միջնորդ դատարանի վճռի կատարման կարգը
Հոդված 39. Միջնորդ դատարանի վճռի կատարման կարգը
1. Միջնորդ դատարանի վճիռը կատարվում է կամավոր:
2. Սահմանված ժամկետում և կարգով վճիռը չկատարվելու դեպքում կողմն իրավունք ունի դիմել միջնորդ դատարանի գտնվելու վայրի առաջին ատյանի կամ տնտեսական դատարան` միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու պահանջով:
(39-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-217)