Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Դատախազության մասին օրենսդրությունը
Հոդված 2. Դատախազության մասին օրենսդրությունը
1. Դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ դրանց իրականացման կարգը՝ օրենքով:
2. Դատախազության գործունեության կազմակերպման կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանց համապատասխան` գլխավոր դատախազի կողմից ընդունված ներքին իրավական ակտերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավական ակտերով: