Գլուխ 4 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 51. Դատախազին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը
Հոդված 51. Դատախազին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը
Դատախազին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է դատախազի դիմումի հիման վրա.
2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես կարգապահական տույժ.
3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման հիման վրա: