Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 55. Դատախազների վարձատրությունը

գործել է մինչև 2007-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 55. Դատախազների վարձատրությունը

1. Դատախազի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, հավելավճարներից և օրենքով նախատեսված այլ վճարներից:

2. Գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ հաշվարկվող քառորդ չափով հավելավճարի գումարի 95%-ը։

3. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85%-ը։

4. Գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80%-ը:

5. Մարզի, Երևան քաղաքի համայնքների դատախազի և կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75%-ը:

6. Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 70%-ը։

7. Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի համայնքների և կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 65%-ը։

8. Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 60%-ը:

9. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 55%-ը։

10. Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի համայնքների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 50%-ը։

11. Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 45%-ը։

12. Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով: Մյուս դասային աստիճանների նկատմամբ սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` հիմքում դնելով գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի`

1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85%-ը.

2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80%-ը.

3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75%-ը.

4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65%-ը.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60%-ը.

6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55%-ը.

7) առաջին դասի խորհրդականի համար` 50%-ը.

8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45%-ը.

9) երրորդ դասի խորհրդականի համար` 40%-ը:

13. Դասային աստիճան ունեցող դատախազները ստանում են հավելավճար` դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված դասային աստիճանի նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։