Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Դատախազի ապաքաղաքականացվածությունը

գործել է մինչև 2007-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 7. Դատախազի ապաքաղաքականացվածությունը

1. Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատախազը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։