Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
դատախազ՝ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների պետերը, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալները, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի և կայազորների զինվորական դատախազների տեղակալները, զինվորական դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերը, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները.
դատախազություն` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, զինվորական կենտրոնական դատախազությունը, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի դատախազությունները, կայազորների զինվորական դատախազությունները: