Գլուխ 2 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 15. Երևան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազությունը
Հոդված 15. Երևան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազությունը
1. Երևան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազությունը համայնքում (համայնքներում) ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումն այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված Երևան քաղաքի դատախազությանը կամ զինվորական դատախազությանը:
2. Երևան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազությունը կազմված է Երևան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազից, նրա տեղակալից, Երևան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:
3. Երևան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազության նստավայրը գտնվում է համապատասխան համայնքում (համայնքներից որևիցե մեկում):