Հոդված 38. Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
Հոդված 38. Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
1. Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է: Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի ստորին սահմանն արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է: Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի ստորին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
3. Գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
4. Մարզի, Երևան քաղաքի համայնքների դատախազի, կայազորի զինվորական դատախազի, գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանը արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
5. Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի և դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի համայնքների, կայազորի զինվորական դատախազի տեղակալի, գլխավոր դատախազության դատախազի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանը արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:
6. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի և դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի և դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի համայնքների, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
7. Մարզի, Երևան քաղաքի համայնքների դատախազության դատախազի, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է: