Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 63. Դատախազության ֆինանսավորումը

գործել է մինչև 2007-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 63. Դատախազության ֆինանսավորումը

1. Դատախազության ֆինանսավորումն իրականացվում է դատախազության աշխատակազմի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատախազություն:

2. Դատախազության բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով:

3. Կառավարությունը Ազգային ժողով և գլխավոր դատախազություն է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:

4. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատախազության պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատախազության համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:

5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են գլխավոր դատախազի որոշմամբ:

6. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար դատախազության պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պարտավոր է պակասը լրացնել կառավարության պահուստային ֆոնդից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։