Հոդված 64. Դատախազության աշխատակազմը
Հոդված 64. Դատախազության աշխատակազմը
1. Սույն օրենքի ուժով ստեղծվում է դատախազությանը սպասարկող հիմնարկ` «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ անվանմամբ, որում պետք է իրականացվի պետական ծառայության հատուկ տեսակ` «Դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը» անվանմամբ:
2. «Դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը» Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որն իրականացվում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկում:
3. Դատախազության աշխատակազմը կազմված է կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից:
4. Հիմնարկի հիմնադրին և կառավարման մարմնին վերապահված լիազորություններն իրականացվում են գլխավոր դատախազի կողմից: