Գլուխ 4 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24. Հասարակական կազմակերպության սեփականությունը
Հոդված 24. Հասարակական կազմակերպության սեփականությունը
Հասարակական կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:
Հասարակական կազմակերպության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Հասարակական կազմակերպության անդամը հասարակական կազմակերպության սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:
Հասարակական կազմակերպությունն իր սեփականությունը, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները, օգտագործում է միայն կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար: